Facebook-ը փակել է իր վեբ-տարբերակի հասանելիությունը սոցիալական ցանցի աշխատակիցների համար՝ բջջային տարբերակի զարգացմանը խթանելու նպատակով: Ինչպես հաղորդում է Watcher-ը, սոցիալական ցանցի մենեջեր Ջոշ Ուիլյամսը համոզված է, որ Facebook-ի բջջային տարբերակը ընկերության ռազմավարության կարևոր գործոնն է, որը արդարացնում է նման քայլը:
«Դա ստիպում է մեզ օգտվել բացառապես Facebook-ի բջջային տարբերակից»,- հայտարարել է Ուիլյամսը:
Մենեջերը նշել է, որ նախորդ եռամսյակում սոցիալական հսկայի ակտիվ բջջային լսարանը կազմել է 680 միլիոն օգտատեր՝ տարեցտարի հավելելով 57%-ով:
Նշվում է, որ սոցիալական ցանցի համար շատ կարևոր է, որպեսզի իր 4600 աշխատակիցները ուշադրություն դարձնեն նրան, թե ընկերությունից դուրս իրական օգտատերերն ինչպես են օգտվում հավելվածներից: Ուիլյամսի խոսքերով՝ հանուն դրա նա ստիպված է եղել նույնիսկ անցում կատարել Android սարքերի, քանի որ օգտատերերի մեծ մասը ցանցից օգտվում է հենց նման դիվայսներից:







































