Apple ընկերությունը, որի քարտեզագրական ծառայությունը բազմիցս քննադատության է ենթարկվել օգտատերերի կողմից, գնել է WiFiSlam սկսնակ ընկերությունը, որը տեխնոլոգիաներ է մշակում շինությունների ներսում նավիգացիայի համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
WiFiSlam-ի մշակումները Apple-ին թույլ կտան բարձրացնել բջջային քարտեզների մրցունակությունը՝ դեռևս լայնորեն չտարածված indoor նավիգացիոն գործառույթի հաշվին:
Apple-ի ներկայացուցիչ Սթիվ Դոուլինգը հաստատել է գործարքի փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել: WSJ-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմել է մոտ 20 մլն դոլար:








































