Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Խորամիտ էլիտաները միշտ չէ, որ երկրում արդարություն հաստատելու համար բազմություն են առաջնորդել ընդդեմ իշխանությունների:
Նրանք ունակ են եղել ըմբռնելու, որ իշխանությունները ոչ թե չարիքի մայրն են, այլ զավակը:
Եվ կարողացել են այնպիսի Նպատակ դնել հանրության առջև, որը մասամբ ընդունելի է եղել նաև իշխանությունների համար: Ու ամենքին բորբոքելով դեպի այդ Նպատակի իրականացումը, հասկացրել և ընդունելի են դարձրել բոլոր կողմերին, որ Նպատակին հասնել հնարավոր չէ, եթե արդարություն չլինի:
Եվ հաստատվել է արդարություն»: