Լեգենդար դերասան Ջեք Նիքլսոնը վաճառել է 1.7 հազար քմ մակերեսով իր առանձնատունը, որը գտնվում է Կոլորադո նահանգի լեռնային հանգստավայրում:
75-ամյա դերասանը անշարժ գույքը տնօրինում էր իր գործընկեր, ռեժիսոր ու պրոդյուսեր Լու Ադլերի հետ:
5 ննջարանով ու 7 սանհանգույցով, նախապես 15 մլն դոլար գնահատված առանձնատունն իր նոր տիրոջը վերագտել է 11 մլն դոլարով՝ հայտնում է Associated Press-ը:
Օսկարակիր դերասանը տունը ձեռք էր բերել 1980թ.՝ Լուի հետ: Տունը գտնվում է Ուեսթ Էնդում՝ Ասպեն լեռան շրջանում, և ներառված է ԱՄՆ պատմական վայրերի ազգային ռեեստրում:









































