Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է 29 կուսակցություն։ Այդ մասին հայտնել է Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK)։
Վերջինիս հաղորդմամբ՝ պատգամավորների թեկնածուների ցուցակը պետք է ներկայացվի սեպտեմբերի 18-ին, իսկ արտասահմանաբնակ թուրքերի համար խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունը պետք է մեկնարկի հոկտեմբերի 8-ին։ Ընտրական քարոզարշավն ավարտվելու է հոկտեմբերի 31-ին, իսկ քվեարկությունն անցկացվելու է նոյեմբերի 1-ին։







































