Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Արևմտյան փողերի հասցեատերերը

Եվրամիության հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է կազմակերպել դոնորների հավաք, որը կքննարկի Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցերը:

Եվրամիությունը այդ հավաքը պետք է իրականացներ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն հայտարարեց, որ հավաքի անցկացումը պայմանավորում է նախագահական ընտրություններով, և եթե ընտրություններում առաջընթաց արձանագրվի, ապա հավաքը կկազմակերպվի: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն դրական գնահատեց ընտրությունները: Այդ մասին ասել էր նաև դոնորների հավաք կազմակերպելու պատրաստակամության մասին հայտարարած Շտեֆան Ֆյուլեն: Թե ինչքան գումար կհավաքվի այդ միջոցառման արդյունքում, դժվար է կանխատեսել, սակայն պետք է ենթադրել, որ այն գոնե կանցնի 500 միլիոն դոլարի շեմը, թեև Հայաստանին ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է առնվազն մեկ միլիարդ դոլար:

Հենց այդքան էր նախորդ ամառ Ռուսաստանից ակնկալում պաշտոնական Երևանը, ինչին սակայն Պուտինը պատասխանեց քաղաքավարի մերժումով` Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը հիշեցնելով, որ Ռուսաստանում աշխատում են շատ հայեր, որոնք տարեկան մեկ միլիարդից ավելի դոլար են ուղարկում Հայաստան: Այսինքն` Մոսկվան մի քանի ամիս առաջ՝ նախորդ ամռանը, Հայաստանին հասկացրեց, որ ինքն այդ միլիարդը տալիս է աշխատատեղերի տեսքով: Բայց դա, իհարկե, Երևանի համար քիչ է, քանի որ հայաստանյան տնտեսությունը գտնվելով խորը կոլապսի մեջ, ունի մեծ ներարկումների անհրաժեշտություն: Այսինքն` դոնորների հավաքը Հայաստանի համար կարելի է հաջողված համարել, եթե հավաքվի մեկ միլիարդ դոլար առնվազն: Սա նաև, իհարկե, քաղաքական հարց է, որովհետև այդ ներդրումները անկասկած ունենալու են նաև քաղաքական ազդեցություն` օգնելով դիվերսիֆիկացնել Հայաստանում կապիտալը:

Այսօր Հայաստանի վրա ռուսական միակողմանի գերազդեցությունը մեծապես պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում տնտեսության ահռելի մասը,- եթե ոչ ամբողջ տնտեսությունը,- հիմնականում ռուսական ակունքներից է սնվում՝ և շուկաների, և ներդրումների, և տրանսֆերտների, և արտագնա աշխատատեղերի տեսքով: Այսինքն` Հայաստանի հետ համագործակցության խորացման աննախադեպ հետաքրքրվածության պայմաններում Արևմուտքը, իհարկե, պարտավոր է նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել ֆինանսական աջակցության ուղղությամբ:

Այս տեսանկյունից, իհարկե, դոնորների համաժողովին զուգահեռ` հետաքրքրական են դառնում հնարավոր զարգացումները ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի մասով: Նախորդ տարվա դեկտեմբերին այցելելով ԱՄՆ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում էր ունեցել այդ կորպորացիայի ղեկավարության հետ: Ինչպես հայտնի է, «Հազարամյակի մարտահրավերները» պահանջում է մի շարք քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, ունի նախապայմաններ: Դատելով նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ իշխանության շնորհավորանքների մակարդակից,- մինչև անգամ Օբաման շնորհավորեց Սարգսյանին,- Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ կվերսկսի «Հազարամյակի մարտահրավերների» աշխատանքը Հայաստանի հետ, որն ընդհատել էին 2008 թվականից հետո՝ ավարտին հասցնելով առաջին ծրագիրը, այն էլ ֆինանսավորելով ոչ ամբողջությամբ: Սա ևս, իհարկե, կտեղավորվի Հայաստանի հանդեպ արևմտյան, մասնավորապես ԱՄՆ նոր, ակտիվ մոտեցումների քաղաքական տրամաբանության մեջ: Սակայն այս իրողությունն առաջացնում է նաև մի շարք հարցեր:

Արևմուտքը նոր չէ, որ աջակցում է Հայաստանին նյութապես և ֆինանսապես: Սակայն այսօր ոչ միայն աջակցության ծավալների, այլ նաև հասցեականության, արդյունավետության հարց կա, որովհետև եթե այս աջակցությունը ընդամենը օգնելու է միայն իշխող շրջանակներին, ապա դրանից Հայաստանի զարգացման հեռանկարը չի լուսավորվում, այլ` հակառակը: Օրինակ` Միացյալ Նահանգների «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի առաջին ծրագրով իրականացված գյուղական համայնքների ենթակառուցվածքների նորոգման կամ նորերի կառուցման աշխատանքներից զգալիորեն օգտվել են հայ չինովնիկները: Այսինքն` ենթակառուցվածքները հիմնականում ուղղվել են գյուղական այն շրջաններ, որտեղ չինովնիկները՝ մինչև անգամ բարձրաստիճան, ունեն տնտեսական շահեր, ունեն հողատարածքներ և գյուղացիական տնտեսություններ: Այսինքն` գյուղացին ինքնին, որպես սոցիալական շերտ, օգտվել է այնքանով, որքանով կարող է օգտվել սովորական ծառայողը, որ աշխատում է խոշոր հողատեր, անասնատեր, շահատեր չինովնիկների և օլիգարխների համար:

Հետևաբար` Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օժանդակության հավանական նոր ալիքի պարագայում, շատ կարևոր է, որպեսզի դոնոր պետությունները ուշադրության արժանացնեն հենց այդ բաղադրիչը, թե ուր է գնում այդ փողը և ինչին է ծառայում, ինչքանով է ծառայում հասարակությանը և պետությանը, ոչ թե չինովնիկներին կամ օլիգարխներին, որոնք իրենց անձնական գումարները պահում են գրպանում կամ վերածում շքեղության` անձնական նպատակներին ծառայեցնելով պետական վարկերն ու դրամաշնորհները: Եթե արևմտյան հանրույթը այդ խնդրին բավարար ուշադրություն չդարձնի, ապա ֆինանսական օժանդակության արդյունավետությունը հավասար կլինի գրեթե զրոյի, որովհետև բացի նյութական արդյունքից, ֆինանսական այդ հատկացումների քաղաքական էֆեկտը պայմանավորված է նրանով, թե ինչքանով այդ հատկացումները կծառայեն հասարակությանը, շարքային քաղաքացու ազատությանը, օլիգարխիայից կախվածության նվազմանն ու բարեկեցությանը, կամ այլ կերպ ասած՝ ինչքանով կնպաստեն մարդկանց գիտակցության և մշակույթի արդիականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում