Օրերս Լինդսի Լոհանը, ով կրկին հայտնվել է իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում, կանգնել է դատարանի, իսկ այնուհետև՝ բանտային լուսանկարչի առջև: Հերթական ձերբակալությունը նոր լուսանկար է բերել դերասանուհու «ալբոմին»: Դրանք ընդամենը վեցն են, որոնք գնալով ավելի ու ավելի լավն են դառնում:
Սակայն միայն Լոհանը չէ, որ կարողանում է միաժամանակ և՛ ճակատագրական գեղեցկուհի, և՛ հանցագործ լինել: The Sun հրատարակչությունը կազմել է հոլիվուդյան խուլիգան կանանց թոփ-տասնյակը, իսկ Լոհանը այդ ցուցակում մի քանի տեղ է զբաղեցնում:
Սկսենք վերջից.
10. Հիզեր Լոքլիր. 2008 թ. ձերբակալվել է թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար:

9. Միշել Ռոդրիգես. 2005 թ. ձերբակալվել է Հավայան կղզիներում հարբած ավտոմեքենա վարելիս: Գուցե հայացքը այնքան էլ սթափ չէ, սակայն դեմքը շատ լավ խնամված է:

8. Միշա Բարթոն: 2007 թ. ձերբակալվել է Լոս Անջելեսում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելիս:

7. Լինդսի Լոհան. դատարանը հենց նոր դադարեցրել է նրա փորձաշրջանը և ուղարկել նրան հասարակական աշխատանքներ կատարելու: Նայեք այս թարմ դեմքին և կոկիկ սանրվածքին:

6. Ամանդա Բրայս. 2012 թ. ձերբակալվել է բժշկական դեղամիջոցների ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար: Կարծես այս դիմահարդարումն Ամանդան մի քանի ժամում է արել:

5. Քլոե Քարդաշյան. 2008 թ. ձերբակալվել է ոչ սթափ վիճակի համար: Սակայն կադրում նրա թեքած գլուխը, թեթև ժպիտը, դիմահարդարումը, սանրվածքը` ամեն ինչ բարձր մակարդակով է արված:

4. Նիկոլ Ռիչի. 2006 թ. ձերբակալվել է ավտոմեքենան հարբած վարելու համար: Որքա՞ն ժամանակ է նա անցկացրել հայելու առաջ:

3. Լինդսի Լոհան. 2010 թ. չի անցել թմրանյութերի թեստը: Փոխարենը՝ նրա շրթներկն այնքա՜ն համահունչ է նրա բանտային համազգեստին։

2. Կարմեն Էլեկտրա. 1999 թ. ձերբակալվել է սեփական ամուսնուն՝ բասկետբոլիստ Դենիս Ռոդմանին ծեծելու համար: Այս լուսանկարը կարող են օգտագործել նաև նորաձևության ամսագրերը: Ահա թե ինչ է նշանակում իսկական սուպերմոդել լինելը:

1. Իհարկե՝ Լինդսի Լոհան. 2010 թ. ձերբակալվել է փորձաշրջանը խախտելու համար: Սակայն այնքան խաղաղ և խնամված տեսք ունի:










































