NASA-ում հայտարարել են նոր խոշոր առաքելություն սկսելու ծրագրերի մասին: Գործակալությունը պատրաստվում է ուսումնասիրել Նեպտունը (կամ Ուրան): Այս մասին հաղորդում է Popular Machine պարբերականը:
Գործակալության աշխատակից Ջիմ Գրինի խոսքերով` հատկապես կարևոր կարող է լինել Տրիտոնի` Նեպտունի արբանյակի ուսումնասիրությունը: Այդ երկնային մարմինը նման է Պլուտոնին և ըստ մասնագետների` ավելի վաղ կարող է «առևանգված» լինել մոլորակի կողմից Քոյփերի գոտուց:
Ֆինանսավորում ստանալու դեպքում դեպի սառցե հսկան առաքելությունը կարող է դառնալ ՆԱՍԱ-ի հաջորդ ֆլագմանային նախագիծը: Նշվում է, որ դրա արժեքը չպետք է գերազանցի երկու միլիարդ դոլարը:









































