Samsung հարավկորեական արտադրողի «խելացի» սառնարաններում հայտնվել է Gmail-ի օրացույցների համաժամանակեցման հնարավորություն, ինչի պատճառով չարագործները կարող են գողանալ Ձեր օգտահաշվի տվյալները՝ հայտնել է Pent Test Partners հետազոտական ընկերությունը։
Հետազոտողների խոսքով՝ դա հնարավոր է այն պատճառով, որ սառնարանը տվյալները փոխանցում է ոչ ծածկագրված տեսքով։ Samsung-ում հայտարարել են, որ խնդրի շտկման վրա արդեն աշխատանքներ են տարվում։
Այս տարվա փետրվարին համանման իրավիճակ էր ստեղծվել Samsung-ի «խելացի» հեռուստացույցների հետ, որոնք ոչ միայն ողջ ժամանակ գաղտնալսում են օգտատիրոջը, այլև ձայնային հրամաններն ուղարկում առանց ծածկագրման։









































