Friday, 03 07 2026
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ

Գյուղնախարարը Կոտայքում է. Մարզում այս տարի սպասվում է հացահատիկի, մրգի և հատապտղի բարձր բերք

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի պտղատու այգիներ և հետևել է նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ մեկնել է Ալափարս համայնք, որտեղ եղել է 5 հեկտարի վրա Սերգեյ Գրիգորյանի կողմից հիմնված ազնվամորու այգում, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։

Ընկերության տնօրենի խոսքով` այգում մեկ հեկտարի բերքատվությունը կազմում է 4-5 տոննա բերք, արտադրանքն իրացվում է հիմնականում «Թամարա ֆրուտ» ընկերության կողմից, ինչպես նաև ներքին շուկայում: Նախարարն իր հերթին նպատակահարմար է համարել հնարավորության դեպքում տեղում կազմակերպել նաև պատրաստի արտադրանքի փաթեթավորման գործընթացը, իսկ կարկտահարություններից խուսափելու համար տեղադրել հակակարկտային ցանցեր:

Նախարարն այնուհետև այցելել է Նոր Գեղի համայնքի 20 հեկտարի վրա հիմնված խնձորի այգիներ, որոնց մշակումն իրականացվում է 5 սեփանկանատերերի կողմից ստեղծված կոոպերատիվի կողմից: Կոոպերատիվի անդամ Սաշա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այգում մշակվում է յոթ սորտի խնձոր և սեպտեմբերի վերջին կսկսվի բերքահավաքը, արտադրանքն իրացվում է հանարապետությունում և ռուսական շուկայում։ Նախարարը Նոր Գեղի համայնքում եղել է 3.2 հեկտարի վրա կառուցվող ելակի արտադրության ջերմոցային տնտեսությունում: Կենսատեխնոլոգ Արամ Ղևոնդյանի տեղեկացմամբ՝ ելա կի սածիլներն օրերս կներկվեն Հոլանդիայից, ելակի աճեցումը կատարվելու է անհող աճեցման ժամանակակից եղանակով: Այստեղ արտադրվող ելակի իրացումը նախատեսվում է կազմակերպել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում:

Նախարար Սերգո Կարապետյանն ուղևորվել է նաև Աբովյան քաղաքում գործող եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սնկի արտադրության և վերամշակման «Առողջ սունկ» ՍՊԸ: Սնկի արտադրամասում նախարարի շրջայցի ընթացքում ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին այստեղ արձանագրվել է պատրաստի հումքի, թարմ սնկի և սնկի պահածոների արտահանման դինամիկ աճ` անցյալ մեկ տարվա ընթացքում հատելով 1 միլիարդ դրամի արտահանման շեմը: Նա նաև հավելել է, որ ընկերությունում արտադրվում են թարմ շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սնկեր, տարեկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 960 տոննա:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում զգալի աճ է գրանցվել: «Այս տարի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Կոտայքի մարզում գյուղատնտեսության զարգացման համար, սպասվում է հացահատիկի, մրգի և հատապտղի բարձր բերք: Ընդհանուր առմամբ, մարզի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից է վարելահողերի մշակության ծավալների աճը, ինչի արդյունքում 2015 թվականին մարզում մշակվել է 18021 հա վարելահող` նախորդ տարվանից գրեթե հազար հեկտարով ավել: Համոզված եմ, որ Կոտայքի մարզում մշակվող հողերի ծավալը տարեցտարի կշարունակի ավելանալ», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև գոհունակություն է հայտնել մարզում ջերմոցային տնտեսությունների արագ զարգացմամբ և պտղատու այգիներ հիմնելու կապակցությամբ` շեշտելով, որ այս երկու ճյուղերը շատ կարևոր ու հեռանկարային նշանակություն ունեն մեր հանրապետության գյուղատնտեսության ոլորտի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում