Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին ստեղծագործական կարիերայում նվաճումների համար MTV Video Music Awards-ի կազմակերպիչները շնորհել են Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակ։ Այս մասին հայտարարվել է Լոս Անջելեսում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Այլ դափնեկիրների հայտարարման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին լոսանջելեսյան «Մայքրոսոֆթ» թատրոնում։
Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակը, որը նախկինում հանձնվել է այնպիսի հայտնի կատարողների, ինչպիսիք են Դևիդ Բոուին,Մադոննան և անձամբ Մայքլ Ջեքսոնը, համարվում է MTV Video Music Awards-ի մրցանակների շարքում բարձրագույններից մեկը։ Մրցանակակրի անունը հայտարավում է հանդիսավոր արարողությունից մեկ շաբաթ առաջ՝ ապահովելու դափնեկրի ներկայությունը։
38-ամյա Ուեսթն արդեն հաստատել է իր մասնակցությունը։ Ավելին՝ նա հանդես կգա թողարկման պատրաստվող ալբոմից նոր կատարմամբ։









































