Monday, 22 06 2026
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից

Թուրքիայի ժամանակավոր կառավարության անդամների կեսը պետք է լինեն կանայք. Դեմիրթաշը՝ Դավութօղլուին

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դիմել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ կոչ անելով ժամանակավոր կառավարության կեսը ձևավորել կանանցից. «Պարոն Դավութօղլուին արածս կոչը հետևյալն է՝ Թուրքիայում ընտրողների կեսը կանայք են։ Ձեր ձևավորելիք ժամանակավոր կառավարության կեսը պետք է բաղկացած լինի կանանցից»։

Խոսելով իր կուսակցությունից ժամանակավոր կառավարությունում ընդգրկվելու թեկնածուների մասին՝ Դեմիրթաշն ընդգծել է, որ կուսակցության համանախագահներից բացի՝ մնացյալ 78 պատգամավորներից յուրաքանչյուրն էլ կարող է դառնալ նախարար։

Դեմիրթաշը չի ցանկացել տալ պատգամավորների ու նախարարությունների կոնկրետ անուններ։ Փոխարենը Դեմիրթաշը չի բացառել, որ ԺԴԿ-ի բոլոր նախարարները կլինեն կանայք։ Դեմիրթաշը կողմ է արտահայտվել («Քրդական հարցի») կարգավորման շարունակմանը, և որ իրենք անհապաղ խաղաղություն են ցանկանում։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԺԴԿ-ն ստացել է 80 պատգամավորական մանդատ, որոնցից 32-ը կանայք են։ ԺԴԿ-ի պատգամավորների թվում կանանց մասնաբաժինը կազմել է 40 տոկոս, որով և նա առաջատար է խորհրդարան մուտք գործած մյուս ուժերի թվում։

«Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 258 պատգամավորից իգական սեռի ներկայացուցիչներ են 41-ը (15.89 տոկոս), «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) 131 պատգամավորների թվում կա 21 կին (16.03 տոկոս), իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) 80 պատգամավորներից միայն 4-ն են կանայք (5 տոկոս)։ Միակ անկախ պատգամավորն էլ արական սեռի ներկայացուցիչ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում