Ավելի քան կես միլիոն կաթոլիկներ իրենց ստորագրությունն են դրել համացանցային միջնորդագրի առջև, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կոչ է արվում պաշտպանել ընտանիքի և ամուսնության մասին: Այս մասին գրում է The Catholic Herald պարբերականը:
Փաստաթուղթը մասնավորապես ստորագրել են 5 կարդինալներ և 117 եպիսկոպոսներ, ինչպես նաև ամերիկացի նախկին սենատոր Ռիչարդ Սանտորումը:
«Եթե եկեղեցին պաշտպանի ավանդական ընտանիքի և ամուսնության վերաբերյալ իր մոտեցումը, Աստծու ծրագիրն ամուսնության վերաբերյալ կդիմանա բոլոր հարձակումներին»,- հայտարարել է TFP Student Action ուսանողական ասոցիացիայի տնօրեն Ջոն Ռիչին, ով հրապարակել է վերոնշյալ միջնորդագիրը:
Նա եկեղեցուն կոչ է արել չնահանջել եկեղեցու բարոյական ուսմունքը մեղմացնելու լիբերալ պահանջների առջև:







































