Ավստրալիայում վերջերս տեղի է ունեցել մի դեպք, որի շնորհիվ փրկվել է կորած զբոսաշրջիկը: BBC-ի հաղորդմամբ, 63-ամյա անգլիացի Ջեֆ Քեյքը հնարամտություն է հադնես բերել` ավազի վրա գրելով փրկության SOS ազդանշանը:
Անգլիացին հուլիսին թողել է իր ճամբարը և շեղվել ճանապարհից` Քվինսլենդ նահանգի ծայրամասում գտնվող Ժարդին ջրվեժը գտնելու նպատակով: Ջեֆը ոչ կարողացել է գտնել ջրվեժը, ոչ էլ վերադառնալ ճամբար: Նրան գտնելուն օգնել է նրա թողած SOS գրառումը:









































