ՀԱՀ-ում՝ Քեյփթաունի արվարձաններից մեկում, վայրի մեղուների պարսը գրոհել է տարրական դպրոց՝ հայտնում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, տեղի ունեցածի հետևանքով տուժել է 5-10 տարեկան 61 երեխա, ինչպես նաև 3 ուսուցիչ:
«Երեխաները դպրոցում էին, երբ մեղուների պարսը հարձակվեց: Մեղուները խայթել են իրենց ճանապարհին հայտնված յուրաքանչյուր մարդու»,- պատմել է տեղի շտապօգնության ներկայացուցիչը:
Թե որն է եղել մեղուների ագրեսիայի պատճառը՝ դեռ չի հաջողվել պարզել:
Տուժածների մեծ մասին առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել դպրոցի բուժանձնակազմն ու շտապօգնության աշխատակիցները: Մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:










































