Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Անպատասխանատու սեպտեմբերին ընդառաջ

Ի պատասխան Մոսկվայի տարածած տեղեկատվության, որ առաջիկայում Նյու Յորքում կարող է տեղի ունենալ Պուտին-Օբամա հանդիպում, Սպիտակ տունը հայտարարել էր, որ այս պահին որևէ այդպիսի հավանականություն և մտադրություն չկա:

Խոսքը ըստ ամենայնի վերաբերում էր սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում հնարավոր հանդիպման մասին: Ինչպես հայտնի է, Պուտինը մտադիր է մասնակցել և ելույթ ունենալ այդ նստաշրջանում: Սակայն, ինչպես երևում է, Վաշինգտոնում մտադրություն չունեն Պուտինի այցին որևէ նշանակալիություն հաղորդել Օբամայի հետ հանդիպումով:

Միևնույն ժամանակ, հավանական է համարվում, որ ՄԱԿ-ի այդ նստաշրջանում բարձրացվի մալայզիական «Բոինգի» գործով միջազգային տրիբունալի հարցը: Խոսքը ուկրաինական Դոնեցկի շրջանի երկնքում խփված քաղաքացիական ինքնաթիռի մասին է, որին զոհ դարձավ մոտ 300 մարդ: Միջազգային հանրությունը համարում է, որ Բոինգը խփել են Դոնբասի անջատողականները: Միայն Ռուսաստանն է դեմ հանդես գալիս միջազգային տրիբունալին և ստիպված էր միայն վետոյի իրավունքով կանխել դրա մասին բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ում: Մինչդեռ Գլխավոր ասամբլեայում վետոյի հնարավորություն չկա, և պետք է ձայների երկու երրորդը, ինչը միանգամայն լուծելի խնդիր է միջազգային հանրության համար:

Այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այլև, ըստ էության, մտադիր չէ անգամ ինչ-որ միջանկյալ զիջումներ ստանալ Ռուսաստանից: Օբամայի հետ հանդիպելու Կրեմլի մասին հայտարարությունը, ըստ էության, ակնարկ էր առ այն, որ հանդիպման հավանության դեպքում Ռուսաստանը պատրաստ է զիջումների: Սակայն Սպիտակ տունը փաստորեն մերժել է այդ առաջարկը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-Ռուսաստան գլոբալ դիմակայությունը և ՌԴ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է և թափ է հավաքելու: Սա էլ իր հրթին նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է իր վրա զգալ այդ դիմակայության հետևանքները: Ըստ որում՝ Հայաստանն առայժմ զգում է այդ դիմակայության, այսպես ասած, տնտեսա-քաղաքական հետևանքները, առավելապես, իհարկե, տնտեսական:

Սրանով հանդերձ, սակայն, խոշոր հաշվով, հենց այս դիմակայության արդյունք է նաև այն, ինչ կատարվում է հարևան Թուրքիայում, որտեղ իսկական ներքին պատերազմ է սկսվել քրդերի ու թուրքական կառավարության միջև: Անկասկած է, որ Հայաստանի շուրջ տեղի են ունենում ուղղակի հեղափոխական փոփոխություններ, և այս տեսանկյունից արժե հիշատակել, որ նույն Նյու Յորքում, նույն ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում, սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպումը: Եվ այս իմաստով այդ հանդիպումը ևս, անկասկած, մեղմ ասած, անմասն չի մնալու ՌԴ հանդեպ ԱՄՆ քաղաքականության ազդեցությունից:

Այս պարագայում, սակայն, բաց է մնում ՌԴ հակազդեցության հարցը, և, մեղմ ասած, առկա են վտանգներ, որ Մոսկվան մերժվելով Նյու Յորքում՝ կարող է որոշակի հակաքայլեր մտմտալ անմիջականորեն հակամարտության գոտում, այսինքն՝ հայ-ադրբեջանական շփման գծում:

Հայաստանին սպասվում է իսկապես բուռն սեպտեմբեր՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումներով: Սակայն ակնհայտ է, որ ներքինն ու արտաքինը այստեղ տրամագծորեն տարբեր են օրակարգերի մասով: Ներքին թեժության ազդը բխում է սահմանադրական փոփոխությունների մերժման շուրջ շարժման ձևավորման տրամաբանությունից, որը խոշոր հաշվով կապ չունի արտաքին ազդակների հետ: Թեև, մեծ հաշվով, Հայաստանում այս մասով չկա բանավեճ և քաղաքական դաշտում արտաքին օրակարգի առումով գերիշխող ընդհանրություն է: Մեծ հաշվով, Հայաստանից ավելին միջազգային ասպարեզում չի էլ սպասվում կամ ակնկալվում:

Այս տեսանկյունից Հայաստանը ճանաչել են լիարժեք և մանրամասն, և միջազգային ասպարեզում լիովին հավանության է արժանացել հայաստանյան ներքին օրակարգը, որպես քաղաքական զբաղմունք, որը հայաստանյան ներքաղաքական և ներիշխանական սուբյեկտներին, այսպես ասած, հեռու կպահի միջազգային և տարածաշրջանային նշանակության հարցերում չնախատեսված խանգարող հանգամանք լինելուց: Դա, սակայն, չի կարող այդ սուբյեկտներին ազատել պատասխանատվությունից այն հնարավոր հետևանքների համար, որ Հայաստանը կարող է ունենալ նման անհամարժեքության և իրենց վերաբերող միջազգային տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտի խնդիրներից լիովին և կամովին հրաժարվելու համար:

Բոլորը սպասում են, որ ինչպես սեպտեմբերի 3-ին, այս անգամ էլ ողջ պատասխանատվությունը կդրվի Սերժ Սարգսյանի վրա: Սերժ Սարգսյանի վրա պատասխանատվությունն արդեն դրված է, սակայն ոչիշխանական և քաղաքական մյուս սուբյեկտների պատասխանատվության բաժնի հաշվին:

Հայաստանում, ըստ էության, վաղուց արդեն քաղաքական սեզոնները չեն բնորոշվում թեժությամբ կամ սառնությամբ: Քաղաքական սեզոնները Հայաստանում այլևս գտնվում են պատասխանատու կամ անպատասխանատու տիրույթում: Եվ այս տեսանկյունից հայաստանյան սուբյեկտները կոլեկտիվ կերպով կարծեք թե պատրաստվում են անպատասխանատու սեպտեմբերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում