ESPN-ի փոխանցմամբ` օլիմպիական կրկնակի և Ազգային բասկետբոլային ասոցիացիայի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը սուպերմարկետների ցանցից կստանա 8.9 միլիոն դոլարի փոխհատուցում:
Դատարանը պարզել է, որ մարզիկի անունը գովազդային կամպանիայում օգտագործվել է առանց իրավաբանական հիմքի: Ջորդանը պահանջել է դրա համար իրեն վճարել 10 միլիոն դոլարի փոխհատուցում: Չնայած դրան` բասկետբոլիստը հայտարարել է, որ գոհ է դատարանի կայացրած որոշումից:










































