ԱՄՆ-ը և Հարավային Կորեան վերականգնել են համատեղ զորավարժությունները, որոնք ընդհատվել էին Կորեական թերակղզում լարվածության սրման պատճառով: Այս մասին Պենտագոնում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանում անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դևիդ Շիրը, հաղորդում է TASS-ը:
«Զորավարժությունները երեկ չէ առաջին օրը ժամանակավորապես դադարեցվեցին, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա կոորդինացնել իր գործողությունները Հարավային Կորեայի հետ` Կորեական թերակղզում համազարկային կրակի «փոխանակման» հետ կապված: Այժմ զորավարժությունները վերսկսվել են և կշարունակվեն ըստ ծրագրի»,- նշել է Շիրը:










































