Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մենք այլևս Րաֆֆի Հովհաննիսյանին որպես «ախպարի» չենք վերաբերվում

Սփյուռքն այս օրերին ուշիուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սպասում են ապրիլի 9-ին և Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը և հետևում են, թե մինչև ուր կհասնի Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը:

Նա այն կարծիքին չէ, որ Սփյուռքն այս անգամ աջակցում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև վերջինս ծնունդով հայաստանցի չէ: Նրա խոսքերով՝ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Վարդան Օսկանյանը «Հայաստանի անկախությանը զուգահեռ» հայաստանցիներ են, բացի այդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Րաֆֆի Հովհաննիսյանը մեր առաջին կառավարության արտգործնախարարն է եղել. «Ուրեմն մենք այլևս Րաֆֆի Հովհաննիսյանին որպես «ախպարի» վերաբերվել չենք կարող: Նա Հայաստանի քաղաքացի է, քանի որ հայությունն ամբողջություն է»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

Իսկ այն ակնարկին, որ Սփյուռքի համար պատմական հայրենիքն է միշտ կարևորվել, Բագրատ Էստուկյանն արձագանքեց, որ այլևս Արևմտյան Հայաստանը գործնականորեն գոյություն չունի. «Մենք մի հատվածի մասին ենք խոսում, որտեղ մեկ ապրող հայ չկա, և համայն հայության համար հայրենի երկիրը Հայաստանն է, նախկին Խորհրդային Հայաստանը այսօրվա ազատ, անկախ Հայստանն է՝ իր մայրաքաղաք Երևանով, իր հոգևոր կենտրոն Էջմիածնով, իր զինված ուժերով, իր խորհրդարանով… համայն հայության ապավենն է։ Մենք այլևս դրան համազոր չենք կարող համարել Արևմտյան Հայաստանը, ուր մարդ չկա, բնակիչ չկա, մի քանի ավերակ վանքեր ունի: Մեզ համար դա կորուսյալ հայրենիք է։ Իհարկե՝ մենք մեր հայրենիքից չենք հրաժարվում, բայց կենսունակությունը այլ տեղ է: Մեր պետական համալսարանն ո՞ւր է, մեր ԳԱԱ-ն ո՞ւր է, մեր խորհրդարանն ո՞ւր է. ուր որ է՝ այնտեղ է մեր հայրենիքը: Մեր միացյալ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունն է»,- հավելեց Բագրատ էստուկյանը:

Այսօր, նրա խոսքերով, Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանը ստիպված է խելացի ռազմավարություն ունենալ: Ռուսաստանի հետ, ըստ նրա, ունենք մշակութային երխոսություն, Հայաստանի բնակչությունը տիրապետում է ռուսաց լեզվին, և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ են հաստատվել:

Սակայն Բագրատ Էստուկյանին այսօր մտահոգում է օլիգարխների՝ Հայաստանում ծայր առած իշխանությունը և այդ իշխանության գործունեության հետևանքով շարունակվող արտագաղթը։ «Սա շատ լուրջ խնդիր է, և այդ պատճառով չեմ կարող Սերժ Սարգսյանին կողմ լինել, դա ինձ համար արգելք է»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր Հայաստանում օլիգարխները մենաշնորհել են ողջ տնտեսությունը. մեկը՝ շաքարի, մյուսը՝ ալյուրի, մյուսն էլ ծխախոտի տերն է, երկիրը, ըստ նրա, իրար միջև են բաժանել:

Նրա դիտարկմամբ՝ մեծահարուստների առկայությունը երկրում դժբախտություն է, որովհետև այդ հարստությունը հարյուրապատիկների աղքատության հետևանքով է գոյանում Հայաստանում. «Ինքը հարուստ է, որովհետև կողոպտել է ժողովրդին: Ես չեմ ուրախանում Հայաստանում շքեղ մեքենաներ տեսնելով, որովհետև սա նշանակում է, որ ահագին մարդ հացի կարոտ է մնացել և արտագաղթում է։ Երանի թե մենք մեծահարուստներ չունենայինք: Հարուստ լինելը մեր բարեբախտությունը չէ, դժբախտություն է»։

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ապա Բագրատ Էստուկյանն այն կարծիքին չէ, որ հացադուլը կարող է քաղաքական կուրսի լուրջ փոփոխության հնարավորություն ստեղծել:

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում