Չնայած այն բանին, որ Վիկտորյա և Դևիդ Բեքհեմների 4 տարեկան դուստրը դեռ շարունակում է ռետինե ծծակով շրջել, ծնողները նպատակահարմար են համարում դստերը մատնահարդարման տանել։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Օրերս Վիկտորյա Բեքհեմը դստերը տարել է մատնահարդարման, և ոչ թե հասարակ գեղեցկության սրահ, այլ աստղերի հետ աշխատող վարպետի մոտ։ Վերջինս զբաղվում է Ջենիֆեր Լոպեսի, Ջենիֆեր Էնիսթոնի և այլ աստղերի մատնահարդարմամբ։












































