Կռվարարության հակումը անժամանակ մահվան հավանականությունը մեծացնում է 3 անգամ, հավատացնում են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Այդ մասին հայտնում է direct-press.ru-ն: Նրանց կարծիքով՝ հոգեբանական ինքնազգացողության մակարդակը կարող է կանխագուշակել առողջության հետ ապագա խնդիրերը:
Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 10 հազար միջին տարիքի անգլիացիներ: Պարզվել է, որ նրանց դեպքում, ովքեր իրենց կյանքը երջանիկ են համարել, 10 տարով ավելի երկար ապրելու հավանականություն ավելի մեծ է եղել, քան նրանց դեպքում, ովքեր իրենց դժբախտ են զգացել:
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը առողջությունը պահպանելու գլխավոր գործոններից մեկն է: Այսպիսով լավատեսությունը առողջ ապրելակերպի անբաժանելի մասն է:









































