Դիզայներ Սոֆյա Վեբստերը ստեղծել է մեծահասակների և երեխաների համար կոշիկներ՝ Barbie ընկերության հետ համատեղ։ Այս մասին հայտնում է բրիտանական Vogue պարբերականը։
Ինչպես խոստովանել է Վեբստերը՝ նման կոշիկի հավաքածուի ստեղծումը մշտապես իր համար երազանք է եղել։ Դիզայների խոսքով՝ առավել հուզիչ է այն, որ առաջին անգամ Բարբին իր մասնակցությամբ հարթ ներբանով կոշիկ է ստանում։
Հավաքածուն վաճառքում կլինի օգոստոսի 27-ից։



















































