Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ՝ ատամնաքարի հայտնվելը առաջին հերթին բերանի խոռոչի սխալ և անբավարար հիգիենայի հետևանք է։ Դժբախտաբար, ինքնուրույն հնարավոր չէ ազատվել դրանից, և դա կարող է անել միայն ատամնաբույժը։
Բերանի խոռոչի ամենօրյա ու ճիշտ հիգիենայից բացի, որը ներառում է ատամի մածուկի կիրառում, միջատամային տիրույթի թելով մաքրում և տարբեր հեղուկներով բերանի խոռոչի ողողում, մասնագետները խորհուրդ են տալիս տարեկան երկու անգամ գնալ պրոֆեսիոնալ ատամնաբույժի մոտ՝ ատամի քարերը մաքրելու համար։
Մի շարք մարդկանց դեպքում ատամնաքարը գոյանում է ավելի արագ տեմպերով, ինչի համար էլ նրանց խորհուրդ է տրվում ավելի շուտ հաճախել ատամնաբույժի մոտ։









































