Monday, 22 06 2026
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում

Հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հիլարի Քլինթոնի գաղտնի նամակագրությունը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության մեջ, որը նա իրականացրել է իր անձնական էլեկտրոնային փոստով, գաղտնի տեղեկատվություն է հայտնաբերվել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ Քլինթոնի ուղարկած նամակները պարունակել են դասակարգված տեղեկատվություն։ Գաղտնի նամակներից մեկն անմիջականորեն վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։

Այս տարի ավելի վաղ՝ մինչև ԱՄՆ նախագահության համար իր թեկնածության մասին հայտարարելը, Հիլարի Քլինթոնը պետդեպին փոխանցել է ավելի քան 55 հազար անձնական էլեկտրոնային նամակ։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները կասկածել են, որ Քլինթոնը անձնական փոստը օգտագործել է գաղտնի նամակագրության համար։

2009-2011 թթ. առնվազն 19 մարդ, ներառյալ Օբամայի օգնականներ և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներ, հատուկ նամակներ են ուղարկել Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Ինչպես պարզվել է՝ գաղտնի նամակները, ի թիվս այլ միջազգային հարցերի, վերաբերել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներին։

Azeri Daily-ն պետդեպի տվյալների էլեկտրոնային բազայից գտել է գաղտնի նամակ, որը 2009 թվականի սեպտեմբերի 11-ին Քլինթոնին է ուղարկել Կովկասի և տարածաշրջաային հակամարտությունների հարցերով գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզա։

Նամակում ասվում է. «Տեղեկությունները ԼՂ շփման գծում մահացու միջադեպի վերաբերյալ մնում են չհաստատված։ Պոտենցիալ հետևանքները խաղաղ գործընթացի վրա դեռևս պարզ չեն։ Այս պահին տարածաշրջանային առաջնորդները զգուշորեն են արձագանքում, և ազդեցությունն այլ տարածաշրջանային գործընթացների վրա էական չի թվում ։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է անսովոր ակտիվությունը շփման գծի երկայնքով, Ադրբեջանի ՊՆ-ն մամուլին հայտնել է, որ շփման գծում միջադեպերը հաճախակի են։ Երևանի դեսպանատունը հայտնում է, որ սովորական է շփման գծում դիպուկահարների մասնակցությամբ միջադեպերի մասին տեղեկությունները հերքելը, սակայն այդ մագնիտուդի միջադեպը դժվար կլինի կոծկելը։ Բաքվի դեսպանատունը նշել է, որ նախագահ Ալիևը Ղազախստանում է, և տեղի իշխանությունները հավանաբար սպասում են նրա վերադարձին՝ որոշելու, թե ինչպես շարունակեն գործել։ Մեր դեսպանատներից ոչ մեկը չի կարողացել հաստատել տեղական մամուլի տեղեկությունները»։

Չնայած այս նամակը դյուրագրգիռ տեղեկատվություն չի պարունակում, սակայն փաստը, որ ամերիկացի դիվանագետը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն է հղում Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստին, ԱՄՆ-ում կարող է համարվել դիվանագիտական նամակագրության կանոնների խախտում։

Հատկանշական է, որ հրապարակված նամակները տեղեկատվություն են պարունակում Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ՝ ասվում է Azeri Daily-ի հրապարակման վերջում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում