Հետաքննվում է Տորոնտոյի բնակիչ 78-ամյա Ջեյմս ՄաքՏուրքի հանդեպ հարուցված հերթական գործը՝ մանկական պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի պատրաստման ու տարածման մեղադրանքով:
Սակայն առաջին անգամ է, որ մեղադրյալի գործը քննվում է «սեքս-տուրիզմի» վերաբերյալ գործի շրջանակներում:
Նման ձևակերպման համար քննիչները ստացել են Օնտարիոյի գլխավոր դատախազի հատուկ թույլտվությունը: Այդ հանցագործությունները տեղի են ունեցել Կուբա մեղադրյալի այցի ընթացքում, որտեղ նա սեռական հարաբերությունների մեջ է մտել անչափահաս երեխաների հետ:
ՄաքՏուրքի գործով հետաքննությունն իրականացվում է անցած տարվա հունիսից, երբ ոստիկանությունը նրա անձնական համակարգիչներում հայտնաբերել էր պոռնոգրաֆիկ նյութեր, ու նրան համապատասխան մեղադրանք էր ներկայացրել:







































