Եգիպտոսում ուժեղ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 105 մարդու: Ընդհանուր առմամբ` 2390 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Sputnik-ը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Համաձայն գերատեսչության հայտարարության` վերջին օրերին մահվան դեպքերը գրանցվում են հիմնականում տարեց մարդկանց շրջանում, երեխաների շրջանում մահվան դեպքեր չեն եղել:
Բժիշկները խորհուրդ են տալիս ցերեկային ժամերին առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, միայն ջուր խմել և զերծ մնալ ծխելուց ու քաղցրահամ ըմպելիքների գործածումից, որոնք բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը:









































