Գիշերը անհայտ անձինք Դնեպրոպետրովսկում պղծել են Մայդանի հերոս և առաջին զոհ 22-ամյա Սերգեյ Նիգոյանի գերեզմանը։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը՝ հղում անելով տեղի իրավապահներին: Հաղորդվում է գերեզմանի մոտ տնկված 7 եղևնու գողության մասին։
Իրավապահներին կատարվածի մասին տեղյակ է պահել Նիգոյանի հարազատներից մեկը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 297-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ գերեզմանի պղծում։
Նիգոյանը սպանվել էր 2014 թվականի հունվարի 22-ին։







































