Wednesday, 24 06 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

ՌԴ-ում վթարի հետևանքով հոսպիտալացված ՀՀ քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են

Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 13 ՀՀ քաղաքացիներից երկուսը` կին և տղամարդ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոցից, տղամարդը բութ տրավմա է ստացել որովայնի հատվածում, ունի ճողվածք, իսկ կնոջ մոտ բժիշկները ախտորոշել են արյան զեղում և հեմատորաքս` թոքի շրջանում:

Հիվանդանոցից չկարողացան հայտնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող անձանց ինքնությունները: Տարբեր մարմնական վնասվածքներով 3-րդ քաղաքային հիվանդանոց տեղափոխված մյուս վիրավորները գտնվում են տրավմատոլոգների և նեյրոլոգների վերահսկողության տակ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 17-ին` ժամը 06.27-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209 կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:

Նախնական տվյալներով` միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա երկու զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված): ՌԴ ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության Կրասնոդարի մասնաճյուղի տեղեկատվության բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ երկրորդ զոհի ինքնությունը մինչ այս պահը չի հաջողվել պարզել:

Մինչ այժմ հայտնի է ավտովթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների մի մասին ինքնությունը (1997թ. ծնված Բրոյան Էսթեր, 1975թ. ծնված Բալգինա Սվետլանա, 1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա, 1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ, 1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն, 1963թ. ծնված Պողոսյան Վազգեն, 1969թ. ծնված Պոկույան Սերժ, 1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն, 1994թ. ծնված Հարությունյան Արծրուն, Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), 1960թ. ծնված Բեյբուոցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են):

Քաղաքացիներ Պողոսյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Մյուս 5 ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում