Գերմանիայում միջքաղաքային ավտոբուսի վարորդը ուղևորներին խնդրել է վճարել բենզինի համար, քանի որ լիցքավորման քարտում եղած գումարը չի բավարարել՝ հայտնում է korrespondent.net-ը:
Վարորդի խնդրանքը վրդովեցրել է ավտոբուսի սրահում գտնվող ուսանողներին, և նրանք ոստիկանություն են կանչել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները արձանագրել են, որ վարորդը գերազանցել է ուղևորության ժամանակը:
Իր հերթին, ավտոբուսի վարորդը հայտարարել է, որ մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել, ու ներկայացրել է հակընդդեմ հայց:









































