Իրաքի բանակը՝ ժողովրդական աշխարհազորային ջոկատների աջակցությամբ, անցյալ մի քանի օրերի ընթացքում ոչնչացրել է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման 120 գրոհայինների: Այս մասին հայտնել է ռազմական տեղեկատվության Իրաքի կենտրոնը՝ գրում է TASS-ը:
Կենտրոնի տվյալներով՝ «Անբար և Սալահ-էդ-Դին գավառներում Իրաքի բանակի գործողությունների արդյունքում անցյալ օրերի ընթացքում 120 իսլամիստ արմատական է չեզոքացվել»: Կենտրոնը նշում է, որ Իրաքի ռազմաօդային և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ինքնաթիռները նույն ժամանակահատվածում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա 43 հարձակում են իրականացրել՝ գլխավորապես Իրաքի ամենախոշոր գավառի՝ Անբարի վարչական կենտրոն Ռամադիի մատույցներում:
Ավիահարձակումների ընթացքում սպանվել է ԴԱԻՇ-ի 45 կողմնակից, շարքից դուրս են բերվել մի քանի զրահամեքենաներ և հրթիռների մեկնարկային սարքավորումներ:









































