Google ընկերությունը ավելացրել է Google Maps քարտեզագրական ծառայության Street View գործառույթի օգնությամբ աշխարհի բարձրագույն կետերից՝ Էվերեստից, Կիլիմանջարոյից, Էլբրուսից և Ակոնկագուայից համայնապատկերները դիտելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Street View-ում դիտման համար հասանելի յուրաքանչյուր լեռ աշխարհի այն մասում է, որում գտնվում է այն. Էվերեստը՝ Ասիայում, Կիլիմանջարոն՝ Աֆրիկայում, Էլբրուսը՝ Եվրոպայում, Ակոնկագուան՝ Հարավային Ամերիկայում: Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթ Google-ի թիմն, իհարկե, չի բարձրացել՝ լուսանկարելով միայն ալպինիստների բազային ճամբարը՝ 5.545 հազար մետր բարձրության վրա:
Ինչպես բլոգում նշում է Էվերեստի արշավին մասնակցած Google-ի աշխատակցուհի Սառա Փելոսին, արշավի ընթացքում թիմը ենթարկվել է թթվածնային սովի ախտանշանների, վերապրել ձնաբքեր և երկրաշարժեր:







































