Չինաստանի կառավարությունը Տյանցզինում տեղի ունեցած պայթյունների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու պատճառով արգելափակել է 50 կայք՝ գրում է gazeta.ru-ն:
Պաշտոնյաների տվյալներով՝ կեղծ են լուրերը, թե իբր «պայթյունների զոհ է դարձել ավելի քան հազար մարդ», « Տյանցզինում առևտրի կենտրոնները թալանվել են», «Տյանցզինի կառավարությունում փոխվել է ղեկավարությունը»:
18 կայք զրկվել է արտոնագրից, 32-ի գործունեությունը դադարեցվել է:
Իշխանությունները նշում են, որ ապագայում ևս կստուգվեն կեղծ լուրեր տարածող ռեսուրսները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Տյանցզինում պայթյունների հետևանքով զոհերի քանակը հասել է 112-ի, անհետ կորած է համարվում 95 մարդ:










































