Firstsocial.info-ի փոխանցմամբ` Թուրքիայի Իչմելեր հանգստավայրի հյուրանոցներից մեկի անձնակազմը որոշել է տարօրինակ ձևով զվարճացնել հաճախորդներին:
Հյուրանոցի աշխատակիցները զգեստափոխվել են ահաբեկիչների, «զինվել» են խաղալիք ատրճանակներով ու «դյուրավառ նյութերով» տարաներով, ինչից հետո հարձակվել են հանգստացողների վրա:
Զբոսաշրջիկներից մեկը պատմել է, որ դա սարսափելի էր, նայում ես շուրջբոլորդ ու տեսնում զինված արաբների և հատկապես այն ժամանակ, երբ ոչ վաղ անցյալում Թուրքիայում իրականացվել է խոշոր ահաբեկչություն:
Մեկ այլ զբոսաշրջիկ էլ հայտարարել է, որ դա իրեն չի թվացել զվարճալի և հիշեցրել է վերջերս Թունիսում կատարված ահաբեկչությունը: Զբոսաշրջային օպերատորն արդեն իսկ ներողություն է խնդրել հաճախորդներից:















































