Ջենիֆեր Էնիսթոնի և Ջասթին Թերուի հարսանիքի մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Այսպես, օրինակ, լուրեր են պտտվում, որ հարսնացուի անձնական խնդրանքով, հարսանիքին ելույթ կունենա Ադելը:
Այս լուրերից հետո հայտնվել է նորություն այն մասին, որ հարսանիքից հետո զույգը մտադիր է երեխա որդեգրել և նույնիսկ այդ հարցով խորհրդակցել է Շարլիզ Թերոնի հետ:
Աղբյուրները պնդում են նաև, որ 44-ամյա Էնիսթոնը վերջնականապես չի կողմնորոշվել երեխա որդեգրելու հարցում. դերասանուհին դեռ ուսումնասիրում է դրա հետ կապված բոլոր մանրամասները:
Սակայն ներկա պահին, աղբյուրների տվյալներով, Էնիսթոնի բոլոր մտքերը կապված են գալիք հարսանիքի հետ:









































