NBCUniversal-ը 200 միլիոն դոլար է ներդրել Vox Media մեդիա ընկերության մեջ, հայտնում է Associated Press-ը:
Vox Media-ն ղեկավարում է Vox նորությունների կայքը, Eater ուտելիքի մասին բլոգը, SB Nation սպորտային մեդիան և Re/code տեխնոլոգիաների վերաբերյալ բլոգը:
NBCUniversal-ը հույս ունի համագործակցել Vox-ի հետ խմբագրական նյութեր գրելու և գովազդներ ստեղծելու գործում:
Աղբյուրը հայտնել է, որ Vox-ը գնահատվել է 1 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ The New York Times-ը գնահատվում է 2․1 միլիարդ դոլար:










































