Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում հանգրվանած սիրիացի փախստականների թիվը կազմում է 1.905.980 մարդ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ն՝ հենվելով 82 նահանգից ստացված տվյալների վրա։
ՆԳՆ-ի՝ ներգաղթի հարցերով բաժնի պետ Աթիլա Թրոոսը Իզմիրում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ փախստականներից 262.134-ը գտնվում են Թուրքիայի 10 նահանգում կառուցված ժամանակավոր ընդունման կենտրոններում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում սիրիացի փախստականների թիվը կազմում է 4.013.000 մարդ։









































