7days.ru-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը մասնակցել է վառ ֆոտոշարքի՝ Violet Grey-ի համար։ Քարդաշյանն անգլո-ամերիկյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հանդեպ իր սերը դրսևորել է դեռևս 2011 թվականին, երբ աճուրդում ձեռք բերեց երեք թևնոց, որոնք ավելի վաղ պատկանում էին դերասանուհուն։
Այժմ Քարդաշյանը վերստին ցուցադրել է իր սերն Էլիզաբեթ Թեյլորի նկատմամբ։ Այս անգամ դա իրականացվել է դիմահարդարման միջոցով։ Քարդաշյանը Violet Grey-ի համար վառ ֆոտոշարքում վերափոխվել է լեգենդար Կլեոպատրայի։ Նախկինում Կլեոպատրայի կերպարով Էլիզաբեթ Թեյլորի դիմահարդարումը քանիցս փորձել են կրկնել։ Սակայն Քիմի համար հնարել են առանձնահատուկ բան։















































