PNAS պարբերականի փոխանցմամբ՝ կատուների հետ մրցակցությունն առանցքային դեր է խաղացել շնազգիների էվոլյուցիայի հարցում։ Այդ մասին հայտարարել են գիտնականները։ Ավելի վաղ համարվում էր, որ հնագույն շները վերացել են կլիմայական փոփոխությունների պատճառով։
Սակայն հետազոտողների միջազգային խումբը, որում ընդգրկվել են Շվեդիան, Բրազիլիան ու Շվեյցարիան ներկայացնող գիտնականներ, ուսումնասիրել է վաղ ժամանակների 1500 շների կմախքներ, որոնք պատկանել են 120 ցեղատեսակի։ Նրանք պարզել են, որ Ասիայից Հյուսիսային Ամերիկա կատուների հայտնվելը հանգեցրել է ավելի քան շան 40 ցեղատեսակի անհետացման։ Սննդի ու տարածքի համար կատուների ու շների միջև սուր մրցակցությունը հանգեցրել է նրան, որ շների թիվն էականորեն նվազել է։ Ներկայումս Հյուսիսային Ամերիկայում ապրում է միայն շան 9 ցեղատեսակ։









































