Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայում ձկնորսը որսացել է 6-մետրանոց վագրային շնաձուկ, որի լուսանկարները տեղ են գտել Facebook սոցցանցում։ Լուսանկարները համացանցում տեղադրել է ոմն Ջեֆ Բրուքս։
Սակայն շուտով Մեթյու անունով ավստրալացի ձկնորսը հայտարարել է, որ հենց ինքն է որսացել այդ վիթխարի շնաձկանը։ Նա պատմել է, որ ցանկացել է որսալ մուրճ-շնաձուկ, սակայն արդյունքում որսացել է վագրային շնաձուկ։










































