Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել շուտափույթ ձևավորել կոալիցիոն կառավարություն. «Անշուշտ, երկիրը չպետք է մնա առանց կառավարության, առանց ղեկավարության»։
Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ կառավարություն ձևավորելու հարցով զբաղվում է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ ինքը Թուրքիայի նախագահն է։ Էրդողանը հայտարարել է, որ լավ գիտի, թե որոնք են իր գործառույթները, և հիշեցրել է, որ 12 տարի եղել է Թուրքիայի վարչապետը։
Հաղորդվում է, որ Թուրքիայում կոալիցիոն կառավարության ձևավորման վերջնաժամկետն օգոստոսի 23-ն է։







































