Երգչուհի Բեյոնսեն, ով վերջերս բացահայտել է ռեփեր Jay-Z-ի հետ երջանիկ ամուսնության գաղտնիքը, հայտնել է, թե դստեր ծնվելուց հետո որքան դժվար է եղել իր համար ազատվել ավելորդ 25 կգ-ից: Բլյու Այվի Քարթերը ծնվել է անցած տարվա հունվարին, սակայն հղիության հետևանքների դեմ պայքարը շարունակվում է մինչ օրս:
«Հղիության ընթացքում ես հավաքել եմ 25 կգ: Նիհարելու ժամանակ չկար, քանի որ երեք ամիս անց ես շոու ունեի: Բայց այլևս այդպես չեմ շտապի»,- նշել է Բեյոնսեն Showbiz Spy-ին տված հարցազրույցում:
«Ես նրանցից չեմ, ովքեր բնությունից նիհար կառուցվածք ունեն: Ստիպված եմ աշխատել իմ մարմնի վրա՝ միշտ լավ վիճակում լինելու համար»,- ասել է երգչուհին՝ հավելելով, որ իրեն ամենից շատ պարերն են օգնում:
«Բոլոր մարդիկ տարբեր են: Պետք է առողջ լինել ու հոգալ քո մասին, բայց դրա հետ մեկտեղ չկորցնել այն գեղեցիկ բացառիկությունը, որը տրված է հենց քեզ»,- ընդգծել է նա:
Սակայն, անկախ բոլոր դժվարություններից, Բեյոնսեն մտադիր է շարունակել ընտանիքի ընդլայնումը:







































