Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) միաձայն կողմ է քվեարկել բարեփոխումների իրականացմանը, որոնք կիրակի ներկայացրել էր վարչապետ Հեյդար Ալ-Աբադին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Պատգամավորներն աջակցություն են հայտնել կառավարության ղեկավարին, ով կարգադրել է վերացնել փոխնախագահների և փոխվարչապետերի պաշտոնները, վերսկսել կոռուպցիային առնչվող գործերի հետաքննությունները և վերացնել պետական պաշտոնների բաշխումն ըստ կրոնական և կուսակցական սկզբունքի։








































