ԱՄՆ-ում գոյություն ունեն համակարգային քաղաքական խնդիրներ, որոնք նվազեցնում են իշխանության արդյունավետությունը: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում՝ փոխանցում է TASS-ը:
«Կարծում եմ՝ մենք իրական խնդիրներ ունենք կապված այն բանի հետ, թե ինչպես ենք ընտրում մեր ներկայացուցիչներին: Ես համարում եմ, որ ընտրական շրջանների քաղաքականապես կտրվածությունը հանգեցրել է այն բանին, որ շրջանների բնակչությունը կամ 80%-ով դեմոկրատ է, կամ 80%-ով՝ հանրապետական, և ոչ մի մրցակցություն չկա: Դա բերում է կոնգրեսում ավելի ու ավելի բևեռացման, իսկ գործ անելը դարձնում ավելի ու ավելի դժվար»,- ասել է Օբաման:
Միաժամանակ նա նշել է, որ մի խումբ միլիարդատերերի թելադրելու ունակությունը, թե ով կարող է մասնակցել կամ չմասնակցել, ասենք, հանրապետականների նախնական ընտրություններին, նույնպես խնդիր է:









































