Դերասան Ջոն Տրավոլտան մասնակցել է տիեզերագնաց Բազ Օլդրինի կազմակերպած բարեգործական աճուրդին, այնտեղ վաճառքի հանելով «Քրեական ընթերցվածքից» հայտնի պարը իր հետ պարելու հնարավորությունը: Միաժամանակ նա այնպես է արել, որ իր պարընկերուհին իրեն զգա իսկական Ումա Թուրման, հայտնում է kinoafisha.u-ը:
Տիեզերագնացին ShareSpace նախագծի համար դրամ հավաքելուն օգնելու նպատակով նա առաջարկել է իրենց հետ կատարել հայտնի պարը: Երկու կին ցանկություն են հայտնել պարելու Տրավոլտայի և Օլդրինի հետ` վճարելով յուրաքանչյուրը 4 հազար դոլար:
Աճուրդի ավարտից հետո կանանցից մեկը ցանկություն է հայտնել ավելի նմանվելու Ումա Թուրմանին: Լրացուցիչ 1000 դոլարի դիմաց դերասանը անձամբ ուղղել է նրա սանրվածքը և կտրել ճակատի մազափունջը:










































