Քրեակատարողական հիմնարկներում հասարակական-դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին այս պահին թույլ չեն տալիս մտնել «Արթիկ» ՔԿ հիմնարկ: Պատճառաբանում են, թե ինչ-որ քարտային սիստեմի խնդիր կա, բայց թե ինչ է դա ենթադրում և ինչպես կարող է խոչընդոտ լինել իրավապաշտպանի ներս մտնելուն` չեն պարզաբանում: Մինչդեռ օրենքը իրավունք է վերապահում հասարակական դիտորդական խմբի յուրաքանչյուր անդամի՝ ցանկացած պահի այցելել ցանկացած ՔԿՀ: Փաստորեն, խոչընդոտում են դիտորդական խմբի ղեկավարի գործունեությունը:
Համենայնդեպս, իրավապաշտպանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ինքը չի լքի ՔԿՀ-ի մատույցներն այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացրել ՀԴԱ-ի մանդատով տրված իր գործառույթը: Այս պահին այնտեղ է ուղևորվում լրագրողական բանակը:
Հիշեցնենք, որ նշյալ ՔԿՀ-ում է պահվում նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:









































