ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի իշխանությունները օրինագիծ են ընդունել, որով արգելվում է աբորտը հղիության 6-րդ շաբաթից հետո, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ 6-րդ շաբաթից հետո արդեն լսվում է երեխայի սրտի աշխատանքը:
Օրինագիծն այժմ պետք հաստատվի նահանգապետի կողմից:
Աբորտի արգելքի դեմ պայքարողներն օրինագիծն անվանել են հակասահմանադրական:








































