Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հրապարակի հաջորդ հյուրը՝ «թիմի ղեկավարը». մամուլ

Երեկ ուշ երեկոյան, Ազատության հրապարակ այցելեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նրան առաջարկեց զրուցել իր ծածկի տակ: «Մենք VIP սալոն պիտի մտնենք», – դիմելով ժողովրդին ասաց նա և «Րաֆֆի նախագահ» վանկարկումների և ծափողջույնների ներքո Աժ նախագահին ուղեկցեց ծածկի տակ: Նրանք մոտ 20 րոպե առանձնազրույց ունեցան, որից հետո Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին՝ Սերժ Սարգսյանը այցելելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին, Աբրահամյանը պատասխանեց. «Ես որևէ բան չգիտեմ»: Սակայն դիտարկմանը, թե Հովհաննիսյանը կոնկրետ առաջարկների է սպասում իշխանությունների կողմից, Աբրահամյանն ի՞նչ առաջարկներ է արել, նա այսպես պատասխանեց. «Թող սպասի, որովհետև այդ առաջարկությունը պետք է լինի մեր թիմի ղեկավարի, բոլորիս կողմից: Խորհրդակցելու ենք և փորձելու ենք առաջարկություններ անել»:

Ըստ «Հայկական ժամանակի», այսպիսով, Աժ նախագահը թափանցիկ ակնարկ արեց, որ Սերժ Սարգսյանն անձամբ է այցելելու Հովհաննիսյանին և անձամբ է առաջարկությունները ներկայացնելու: «Ես ուզում եմ, որ դուք հավատաք, որ մենք ամեն ինչ անելու ենք և պարոն նախագահին էլ ենք խնդրելու և պարոն նախագահն էլ է գտնում, որ պետք է այս հարցին տրվի լուծում ողջամիտ, հաշտ, համերաշխ ձևով: Սա ոչ մի բան չի տալու մեր ժողովրդին և մեր պետությանը, այլ ավելի թուլացնելու է»,- ասաց Աբրահամյանը: Նա Ազատության հրապարակից հեռացավ «Րաֆֆի նախագահ» վանկարկումների ներքո:

«ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ իշխանությունը քննարկում է Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ գնալու և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու հարցը: Թերթի տեղեկություններով, այդ այցը հնարավոր է կայանա այս երկու օրերի ընթացքում:

Ինչ վերաբերում է Աժ նախագահի այցին, ապա այն չի կարելի պատահական համարել: Երեկվա հանրահավաքի էներգետիկան չափազանց հզոր էր, հասարակության ամենատարբեր շերտերի մոբիլիզացիան էլ Ազատության հրապարակում օր օրի է թափ հավաքում: Ինքը՝ Աժ նախագահն իր այցի ժամանակագրությունը կապեց ԱԴ որոշման հետ՝ հայտարարելով, որ մինչ օրս չի այցելել Ր.Հովհաննիսյանին, քանի որ սպասում էր ՍԴ-ի որոշմանը, որ կայացվեց նախօրեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում