«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ողջունելով Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին, ասաց. «Ձեզնից շատերը մեզ առաջարկում են ինչպես պետք է կազմակերպել շարժումը՝ նկատի ունենալով՝ ինչ միջոցներով: Անսալով Ձեր առաջարկները՝ մեր մեծ խորհուրդը որոշում կայացրեց և այսօր «Բարև» կոչվող ժողովրդավարության զարգացման հիմնադրամի փաստաթղթերը հանձնվեցին գրանցման՝ հանուն իրավական, արդար Հայաստանի»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Նա ասաց, որ հաշվեհամարը կարող են գտնել «Ժառանգություն» կուսակցության, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կայքէջում:
Ըստ նրա՝ այս հզոր ալիքը կտա այն միջոցը, որով կկարողանան սպասարկել շարժման անհրաժեշտ բոլոր կարիքները:








































