Թուրքիայի մասնավոր սեկտորը երկաթուղիների կառուցման և ղեկավարման իրավունք է ստացել: Ինչպես հաղորդում է CNN Türk-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Համապատասխան թույլտվությունը տվել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը՝ երկրի երկաթուղիների վրա ունեցած պետության մենաշնորհը դադարեցնելու համար:
Որպեսզի մասնավոր սեկտորն այս ուղղությամբ սկսի իր աշխատանքը, Թուրքիայի խորհրդարանը պետք է հաստատի համապատասխան օրինագիծը, որը տրանսպորտի նախարարությունն ավելի վաղ ներկայացրել էր խորհրդարան: Ակնկալվում է, որ խորհրդարանն առաջիկա օրերին կքննարկի այն:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաղորդել էր, որ 2013թ. երկաթուղային նախագծերի իրականացման համար հատկացվելու է 4.4 միլիարդ լիրա:







































