Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանից քիչ հեռու, շարունակվում է մի խումբ երիտասարդների նստացույցը: Ժամանակ առ ժամանակ նրանց են մոտենում տարբեր քաղաքական և մշակութային գործիչներ: Նստացույց հայտարարած ակտիվիստների մեջ է նաև հացադուլավոր Բայանդուր Պողոսյանը, ով արդեն 4-րդ օրն է՝ Ազատության հրապարակում է:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորով հացադուլը երկու կամ երեք օրից կդադարեցնի, սակայն չի դադարեցնի պայքարը:
Ազատության հրապարակում ակտիվիստներին մոտեցավ նաև Զարուհի Փոստանջյանը: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ նստացույցը ինչքանո՞վ կօգնի պայքարին, «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց՝ սա էլ պայքարի մի ձև է և հաստատ իր արդյունքը կտա:
Մանրամասները դիտեք տեսանյությում:







































